World News in Armenian

Սահմանամերձ Բերդավան համայնքում գիշերը ադրբեջանցի է հայտնվել

Տավուշի մարզի սահմանամերձ  Բերդավան համայնքում երեկ  ադրբեջանցի է հայտնվել: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ ադրբեջանցի տղամարդուն նկատել են դեկտեմբերի 9-ի  լույս 10-ի գիշերը` ժամը 4:00-5:00-ի կողմերը:

«Գյուղի հացի փռան մոտ են գտել, ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են, այլ մանրամասների չեմ տիրապետում»,-ասաց  նա:

news.am

The post Սահմանամերձ Բերդավան համայնքում գիշերը ադրբեջանցի է հայտնվել appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте