Կապանում անհայտ անձը հարձակվել է միայնակ ապրող տարեց տղամարդու վրա, նրան վնասվածքներ հասցրել
Փետրվարի 20-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի տներից մեկում միայնակ ապրող տարեց տղամարդու վրա հարձակվել են, դանակով հարվածել ոտքին և տնից գումար հափշտակել: