Պուտինն Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՌԴ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպան Միքայել Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՌԴ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ»,- ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրելու պահից:
Մեկ այլ հրամանագրով Պուտինն այդ պարտականություններից ազատել է Անդրեյ Շվեդովին:
The post Պուտինն Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ appeared first on ԳԱԼԱ.