World News in Armenian

Բաքվի բռնապետի օդանավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է

Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդանավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում Իրանի գործողությունների սցենարը՝ Բաքվին Թուրքիայի և Պակիստանի աջակցության պայմաններում։

Ըստ այդմ, իրանական կողմի առաջին գործողությունները միտված են լինելու Ատրպատականից հրթիռային գերճշգրիտ հարվածներով ադրբեջանական օդանավակայանները շարքից դուրս բերելուն, ինչը կզրկի Թուրքիային և Պակիստանին օդային ճանապարհով Բաքվին ռազմական օժանդակություն տրամադրելուց։

Այնպես որ, բռնազավթված Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդանավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է»,-գրել է իրանագետը։

 

The post Բաքվի բռնապետի օդանավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте