World News in Armenian

Տավուշի մարզպետի ասածն արտացոլում է պետության որակը. Բագրատ սրբազան

«Տավուշ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնաբանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հայտարարությունը, թե ինչու է հենց ներկայիս ձևով սահմանազատում իրականացվում։

Այս մասին սրբազանը խոսեց շոու-բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաև մշակութային գործիչների հետ հանդիպմանը։

Նշենք, որ այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց է այցելել և հայտարարել, թե իրենց մեղքով է, որ Ալիևն ավելի շատ տարածքներ է ցանկանում։ Նա ասել է․ «Դուք ցույց եք արել, Բաքուն տեսավ դուք ստեղ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը տհե գծեց»։

«Կիրանցի ժողովուրդը 2-3 օր է` կրկին տառապանքի մեջ է, որովհետև ստախոսություն ու խաբեբայություն է այս ամբողջ գործընթացը։ Այդ ամենը հակաօրինական, հակասահմանադրական, ապազգային, անմարդկային է և՛ օրենքի, և՛ բարոյականության դաշտում։ Հայկ Ղալումյանն էլ ասել է՝ եթե ժողովուրդը չպայքարեր իր իրավունքների համար, ապա քարտեզն այդպես չէր լինի։ Դա պետական գործիչն ասել է այն ժողովրդին, որը հերոսաբար, կրակի տակ պահել է իր հողը, առանջագիծը, պետական սահմանը՝ այգիները, դպրոցները, մշակույթի օջախները, գերեզմանները»,- նշեց սրբազանը։

Նա մշակութային գործիչներին խնդրեց «Տավուշը հանուն հայրենիքի» մեկ այլ առաջնորդի՝ Սուրեն Պետրոսյանի հետ վաղը՝ մայիսի 19-ին, մի քանի մեքենայով գնալ Կիրանց՝ քաջալերելու այդ բնակիչներին։

Հանդիպմանը ներկա են դիզայներ Արամ Նիկոլյան, երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, դերասանուհի Մարջան Ավետիսյանը, ռեժիսոր Արամ Շահբազյանը, գրող Վիոլետ Գրիգորյանը, երգչուհի Ալլա Լևոնյանը, երգիչներ Արամոն, Արսեն Գրիգորյանը և այլք։

Читайте на 123ru.net