World News in Armenian

Ոչ մի արտաքին գործոն չպետք է խոչընդոտ հանդիսանա հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար. Սամվել Կարապետյան

Հայաստանի համար կարևոր է, որ չտրվի տարբեր երկրների քաղաքական մանիպուլյացիաներին և չվտանգի իր տնտեսական անվտանգությունը։

Նման հայտարարույթյուն է արել «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ՌԴ հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը՝ Մոսկվայում հայկական բիզնես ֆորումի բացման ժամանակ․

«Միջազգային հարաբերությունների ներկայիս ճգնաժամում կարեւոր է պահպանել սերտ երկխոսություն քաղաքական, գործարար եւ մշակութային հանրության բոլոր մակարդակներում, որոնք ձևավորվել են երկրների (Հայաստանի և Ռուսաստանի) միջև հարաբերությունների երկար տարիների ընթացքում», - ասել է նա՝ կոչ անելով սթափ գնահատել նման քայլերի հետևանքները․

«Ոչ մի արտաքին հանգամանք չի կարող և չպետք է խոչընդոտ հանդիսանա հայ-ռուսական համագործակցության մասնակիցների գործընկերության և համագործակցության զարգացման համար։ Դրանում, իմ կարծիքով, կարևոր է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը», - նշել է Կարապետյանը։ 

Սամվել Կարապետյանի խոսքով՝ Ռուսաստանի հայերը խորապես անհանգստանում են և կանգնած են ղարաբաղցի եղբայրների կողքին։ Իսկ ԼՂ-ից եկածներին օգնելը կմնա «Տաշիր» բարեգործական հիմնադրամի առաջնահերթությունների մեջ։

Читайте на 123ru.net