World News in Armenian

Սուրեն Պապիկյանը բանակային զորամիավորման շտաբում հետևել է կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին

Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է N բանակային զորամիավորում:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նախարար Պապիկյանն առաջին հերթին կանգ է առել զորամիավորման շտաբում, հետևել է կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին, առանձին զորատեսակների շուրջօրյա հերթապահությանը:

Զորամիավորման հրամանատարը նախարարին մանրամասներ է զեկուցել զորամիավորման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

The post Սուրեն Պապիկյանը բանակային զորամիավորման շտաբում հետևել է կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net