Մարտունիի տարածաշրջանում ձյուն է տեղում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է
????Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Մարտունիի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։ ????Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ ????Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ????Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ