Կանադան 15 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային մատակարարված տանկերի վերանորոգման համար
Կանադայի իշխանությունները մտադիր են 20 միլիոն կանադական դոլար (մոտ 15 մլն դոլար) հատկացնել Ուկրաինային մատակարարված գերմանական «Լեոպարդ» տանկերի վերանորոգման համար։ Այս մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Դեյվիդ ՄակԳինտին։