Պաշտոնանկ են արվել Գրիգոր Ներսիսյանը և Գուրգեն Եղիազարյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով պաշտոնանկ են արվել Գրիգոր Ներսիսյանը և Գուրգեն Եղիազարյանը։ Գրիգոր Ներսիսյանը 2026 թվականի փետրվարի 24-ից կդադարեցնի իր լիազորությունները ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնում։ Մեկ այլ որոշմամբ՝ Գուրգեն Եղիազարյանը 2026 թվականի փետրվարի 16-ից կդադարեցնի լիազորությունները Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում։