Բարսեղ եպիսկոպոսի պատասխան գրությունը՝ ուղղված Օպտիմոս եպիսկոպոսին
Ահա ա՛յդ է սուրը: Նաև՝ «որպեսզի բազում սրտերի խորհուրդնե՛ր հայտնի դառնան» (Ղուկ. Բ 35), և Հիսուսի աշակերտներն ու հենց իսկ Մարիամը գիտենան, որ գայթակղություններից, Քրիստոսի խաչվելուց հետո իսկույն ևեթ Տիրոջ բժշկությունը պիտի իրենց սրտին հանդիպի՝ հաստատելով նրանց նախկին հավատի մեջ: Քանի որ, ինչպես տեսնում էլ ենք, այդպես պատահեց նաև Պետրոսի դեպքում, որը գայթակղվելուց հետո դարձյալ հաստատունությունն ընդունեց՝ Քրիստոսի հավատին վերադառնալով, մերժեց մարդկային տկարությունը, որպեսզի տեսանելի դարձնի Տիրոջ զորությունը: