ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի կրթության զարգացմանն ուղղված ՀՀ նախագծերին. ՀՀ ԿԳՆ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-20-ը պաշտոնական այցով գտնվել է Փարիզում: Նախարար Լևոն Մկրտչյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության գծով տեղակալ Քիան Տանգի հետ, որին մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, դեսպանության առաջին քարտուղար Օլգա Դավթյանը և ԿԳ նախարարի միջազգային համագործակցության գծով խորհրդական Արայիկ Նավոյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից։
... Читать дальше...