Մեզ պետք է նոր Սահմանադրություն, ասել է Փաշինյանը
ՀՀ Սահմանադրության օրվա առիթով ուղերձում կառավարության ղեկավարն ասել է, որ Սահմանադրությունը «քաղաքացիների հավաքական պայմանավորվածությունն է սեփական երկրում ապրելու կանոնների, իրավունքների եւ պարտականությունների մասին»:
«Ինքնիշխան բառը հենց այստեղից է ծագում: Ինքնիշխանը նա է, ով որոշում է տվյալ երկրում ապրելու կանոնները: Մեր երկրում ժողովուրդն է ինքնիշխան եւ այդպես է ոչ միայն դե յուրե, այլեւ 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ նաեւ դե ֆակտո: Եվ այս փաստի հետ է, որ խորը սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտի մեջ է մեր գործող Սահմանադրությունը... Читать дальше...