Դավութօղլուն և Ալիևը Դավոսում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:
Հանդիպմանը գոհունակություն է հայտնվել երկկողմ բարձր մակարդակի եղբայրական հարաբերություններից: Կարևորվել է Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մասնակցությունը միջազգային մակարդակի հանդիպումներին:
Ահմեդ Դավութօղլուն Ալիևին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնի խոսքերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը, տնտեսական հետագա համագործակցությունը, ինչպես նաև երկկողմ հետաքրքություն ներկայացնող այլ հարցեր, փոխանցում է Trend-ը: