Տնտեսագետ. Ադրբեջանական մանաթը կկայունանա մի քանի ամսից

Ադրբեջանը սահմանափակում է արժույթի արտահանումը: Երկրում իրականացվում է անշարժ գույք, հող գնելու համար դեպի դուրս արտահանվող արժույթի հավաքագրում 20%-ի չափով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԿԲ նախագահ Էլման Ռուստամովը:

Նա նշել է, որ ի սկզբանե իրենք նախատեսում էին ընդհանրապես սահմանափակել արժույթի և կապիտալի շարժը, սակայն ի վերջո կանգ են առել վերոնշյալ որոշման վրա:

Ադրբեջանցի տնտեսագետ Ռաուֆ Ռաջաբովը հայտարարել է, որ իրավիճակը կբարեկագվի մի քանի ամսից: Ըստ նրա, առկա իրավիճակի կայունացման համար հարկավոր է մի քանի ամիս: Արժույթի գնման ժամանակ դժվարություններ էին առաջանում միայն առաջին օրերին, իսկ հիմա իրավիճակն ավելի բարվոք է:

Տնտեսագետը նշել է, որ առաջին օրերին աժիոտաժ էր տիրում և բարձրացել էին ինչպես տեղական, այնպես էլ ներմուծվող ապրանքների գները: Ռաջաբովի խոսքով, ներկրվող ապրանքների համար գների բարձրացումը հասկանալի էր, սակայն տեղական արտադրանքի գինը չպետք է բարձրանար: Նրա խոսքով, որոշ գործարարներ օգտագործել են այդ նուրբ իրավիճակից հարստանալու համար, փոխանցում է bfm.ru կայքը:

Ադրբեջանի խորհրդարանը երեքշաբթի օրը հաստատել է մանաթի աջակցման միջոցառումներ: Նախորդ տարվա դեկտեմբերին իշխանություններն արժեզրկել են մանաթը գրեթե 50%-ով: Բնակչության եկամուտները բանկային ավանդներից ազատվել են հարկերից երեք տարով:

Читайте на сайте