Հավակնորդների մրցաշար. մրցաշարային աղյուսակը 9-րդ տուրից հետո

Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը պարտվել է հնդիկ Վիշվանաթան Անանդին

 

Տուրի մյուս պարտիաներում գրանցվել են հետեւյալ արդյունքները.

 

Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-Պետեր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0,5:0,5

 

Անիշ Գիրի (Հոլանդիա)-Ֆաբիանո Կարուանա  (ԱՄՆ)՝  0,5:0,5

 

Հիկարու Նակամուրա(ԱՄՆ)-Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) ` 0,5:0,5

 

Այս տուրից հետո Անանդը վաստակեց 5,5 միավոր եւ շրջանցեց Արոնյանին, իսկ Կարուանան հավասարվեց հայ շախմատիստին: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Անանդն ու Կարյակինը: 2 շախմատիստներն էլ ունեն 5,5-ական միավոր: Արոնյանը 5 միավորով կիսում է 3-4 տեղերը:

 

1.Սերգեյ Կարյակին՝ 5,5

2.Վիշվանաթան Անանդ՝ 5,5

3.Ֆաբիանո Կարուանա ՝ 5

4.Լեւոն Արոնյան՝ 5

5.Անիշ Գիրի՝ 4,5

6.Պետեր Սվիդլեր՝ 4

7.Հիկարու Նակամուրա՝ 3,5

8.Վեսելին Տոպալով՝ 3

Читайте на сайте