Սաուդյան Արաբիայում խոշորագույն քաղաքային տրանսպորտային համակարգ է կառուցվում` զրոյից

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադը ավելի քան 6 մլն բնակչություն ունի, սակայն մինչ օրս հանրային տրանսպորտային համակարգ չունի:

 

Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը` սպասվող փոփոխություններից հետո՝ մինչ 2018-ի ավարտը,  քաղաքում կբացվի ամենամեծ քաղաքային տրանսպորտի ամբողջական համակարգը, որը երբևէ կառուցվել է զրոյից: 


Նոր տրանսպորտային համակարգը, որը ներկայում կառուցման փուլում է գտնվում, կազմված կլինի մետրոյի 6 գծերից, որոնք կմիացնեն 85 կայարաններ և կձգվեն շուրջ 177 կմ երկարությամբ:

 

Կայարաններում կշահագործվի նորագույն ավտոբուսային համակարգը:


Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախագիծը հաստատել էին դեռևս 2012-ին, երբ կանխատեսումների համաձայն նշվեց, որ մայրաքաղաքի բնակչությունը 50 տոկոսով աճ է գրանցելու մինչև 2035 թվականը:


Տրանսպորտային համակարգի կառուցումը կարժենա 10 մլրդ դոլար: Նախագիծը կյանքի է կոչելու ամերիկյան  Bechtel ընկերությունը, որը հայտնի է նմանօրինակ խոշորածավալ նախագծերի իրականացմամբ:

Читайте на сайте