Հրաբխի մոխիրը ծածկել է Կոստա Ռիկայի քաղաքները (լուսանկարներ)

Կոստա Ռիկայում հրաբուխ է ժայթքել՝ ծուխ և մոխիր արտանետելով մոտ 3 հազար մետր բարձրությամբ, գրում է BBC-ն:


Հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել գնալ հիվանդանոց՝ բողոքելով շնչելու և մաշկի հետ կապված խնդիրներից:


Որոշ դպրոցներ փակվել են, չեղյալ են հայտարարվել չվերթներ:


Տուրիալբա հրաբխից մոտ 45 կիլոմետր արևմուտք գտնվող մայրաքաղաք Սան Խոսեում մարդիկ հայտնել են, որ մոխրի շերտը ծածկել է շենքերը և մեքենաները, քաղաքում նաև ծծմբի սուր հոտ է զգացվել:


Կոստա Ռիկայի արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովը խորհուրդ է տվել մարդկանց դիմակներ  և նեղ հագուստ կրել՝ մաշկը և թոքերը պաշտպանելու համար:

Читайте на сайте