Մայր բնությունից ոգեշնչված աքսեսուարներ՝ հունգարական բրենդից (լուսանկարներ)
Հունգարական Leafling բրենդը, ոգեշնչվելով բնությունից, գեղեցիկ պայուսակների ու ուսապարկերի շարք է ստեղծել, գրում է boredpanda.com կայքը։
Այս գունագեղ ու տրամադրություն բարձրացնող պայուսակների հեղինակը Գաբրիելա Մոլդովանյին է և նրա գործընկեր Ադամը:
Դրանց դիզայնը հիմնված է տերևների ձևի վրա, դրանք և՛ պրակտիկ են, և՛ հաճելի հիշողություններ արթնացնող։ Բոլոր պայուսակները պատրաստված են ձեռքով, ջրադիմացկուն կտորից: Այս պայուսակները հիանալի աքսեսուար են գրեթե բոլոր եղանակների համար: