Թուրքիան թույլ չի տալիս բարձր մասնագիտական որակավորում ունեցող սիրիացիներին մեկնել ԵՄ. DerSpiegel

Թուրքիան հնարավորություն չի տալիս բարձր մասնագիտական որակավորում ունեցող  սիրիացի փախստականներին մեկնել ԵՄ երկրներ: Der Spiegel գերմանական պարբերականի տեղեկությունների համաձայն` մի շարք եվրոպական պետությունների կառավարություններ բացահայտում են Թուրքիայից ԵՄ ուղարկվող փախստականների «խնդրահարույց դեպքերի» մասին:

 

Մասնավորապես, Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը ԵՄ փակ նիստերից մեկի ժամանակ  դժգոհություն  է հայտնել, որ Թուրքիայի կողմից Եվրոպա ուղարկվող փախստականները կամ առողջական խնդիրներ ունեն, կամ ցածր մակարդակի կրթություն:


DW.com-ի հաղորդմամբ` Բունդեսթագի  ներքին հանձնաժողովի նիստում նման նկատառում է արել նաև Գերմանիայի ՆԳ նախարարությանը կից խորհրդարանական քարտուղար Օլե Շրյոդերը:


Վկայակոչելով Գերմանիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի տվյալները` պարբերականը նշում է, որ անցյալ ամիս Թուրքիան վերջին պահին բազմիցս չեղարկել  է սիրիացի փախստականներին տրամադրված ելքի վիզաները:  Մեծ մասի դեպքում խոսքը բարձր որակավորում ունեցող մասնագետների, բժիշկների կամ ինժեներների ընտանիքների մասին է:

Читайте на сайте