Լոնդոնի նախկին քաղաքապետը հաղթել է «Էրդողանի հասցեին ամենավիրավորական բանաստեղծությունը» մրցույթում

Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը 1000 ֆունտ ստերլինգ արժողությամբ մրցանակ է շահել Թուրքիայի նախագահի մասին վիրավորական բանաստեղծություն հորինելու համար:

 

The Guardian-ի փոխանցմամբ` Ջոնսոնի կատակային ոտանավորը, որը հրապարակվել է The Spectator պարբերականում, պատասխանն է գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանին դատապարտելուն ուղղված  Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերի: Բանաստեղծության մեջ խոսվում է Էրդողանի` այծի հետ սեռական հարաբերություն ունենալու մասին:


Ջոնսոնին հաջողվել է հաղթել The Spectator-ի կազմակերպած «Նախագահ Էրդողանի վիրավորական պոեզիայի մրցույթում»: Նշվում է, որ մրցույթում մասնակցության հազարավոր հայտեր են ընդունվել:

 

Մրցանակային գումարը նվիրաբերել է ընթերցողներից մեկը:


Ջոնսոնը, ում նախապապը թուրքական ծագում է ունեցել, «սկանդալ» է անվանել այն, որ գերմանական դատարանը արգելել է Բեմերմանին կրկնել թուրք նախագահի մասին իր երգիծական բանաստեղծության ընթերցումը:

Читайте на сайте