Բրիտանական Պորտսմուտում 28 ներգաղթյալ են հայտնաբերել բեռնատարի թափքում

Մեծ Բրիտանիայի Պորտսմուտ նավահանգստային քաղաքում  ոստիկանությունը բեռնատար մեքենա է կանգնեցրել, որի թափքում, ենթադրաբար, անօրինական ներգաղթյալներ էին գտնվում:

 

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը` ընդհանուր առմամբ 28 ներգաղթյալների խմբում կային և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Վերջիններիս ազգությունը դեռևս չի հաղորդվում:  Տղամարդկանցից մեկին ուղարկել են հիվանդանոց:


Բեռնատարի վարորդը նույնպես ձերբակալվել է` Մեծ Բրիտանիա անօրինական մուտք գործելուն աջակցելու կասկածանքով: Եթե հաստատվի, որ փախստականներն օրինական պատճառներ չունեն երկրում մնալու համար, նրանք կբախվեն արտաքսման հետ:

Читайте на сайте