Ֆրանսիայի դեսպան. Նշմարվում է բանակցությունների վերսկսման հնարավորություն
Նշմարվում է բանակցությունների վերսկսման հնարավորություն: Իսկ սահմանի երկայնքով հետաքննական սարքերի տեղարդումը առանցքային նշանակություն ունեցող հարց է: Այս մասին, անդրադառնալով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների երեկվա հանդիպման արդյունքներին, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Նրա խոսքով՝ դա այն հարցն է, որի շնորհիվ վստահության մթնոլորտի ձևավորման հնարավորություն է ընձեռվում:
«Դրա կիրառումը թույլ կտա բացահայտել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը, անցքերը»,- վստահություն հայտնեց Ֆրանսիայի դեսպանը:
Նա նաև հորդորեց առաջ նայել, քանի որ դիվանագիտության խնդիրն է կարողանալ կողմերի միջև սերմանել կամ վերակենդանացնել վստահություն ստեղծելու համոզմունքը: