Վերլուծաբան. Ղարաբաղի հարցում զիջումների գնալը Հայաստանի ղեկավարության համար նշանակում է խաղաքարտի վրա դնել իր իշխանավարությունը

Ղարաբաղի հարցում զիջումների գնալը Հայաստանի ղեկավարության և անձամբ Սերժ Սարգսյանի համար նշանակում է խաղաքարտի վրա դնել ոչ միայն իր հեղինակությունը, այլ նաև իշխանության ղեկին իր գտնվելը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների պետերբուրգյան հանդիպումը:

 

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն Իլհամ Ալիևը, նշելով ստատուս-քվոյի հաղթահարման անհրաժեշտությունը, համոզմունք է հայտնել, որ դա կարելի է անել միայն ՙԱդրբեջանի տարածքների ապաօկուպացման՚ միջոցով: Սերժ Սարգսյանը սահմանափակվել է հակամարտության խաղաղ կարգավորմանը Երևանի կողմնակցության վերաբերյալ հերթական հայտարարությամբ՝ նշելով, որ ՙցավոք, մի կողմի ցանկությամբ նման հակամարտությունները ոչ մի կերպ չեն լուծվում՚:  Նախագահները նման ձևաչափով պարբերաբար հանդիպումներ անցկացնելու պատրաստակամություն են հայտնել, ինչպես նաև համաձայնել են մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը:

 

ՙԱպրիլյան պատերազմը Հայաստանի կողմից դիտարկվում է որպես լուրջ ցնցում և անհաջողություն: Դրա մեկնաբանության մեջ առկա են թե՛ դավադրական շարժառիթներ, թե՛ ռազմատեխնիկական համագործակցության համար Ռուսաստանի հասցեին քննադատություն, Ադրբեջանի և ՀԱՊԿ գծով Հայաստանի գործընկերների վրա պատշաճ ճնշման բացակայություն, անարդյունավետ դաշնակցություն՚,- նշել է նա: Վերլուծաբանը համոզված է, որ հասարակական կարծիքը և ընդդիմությունը Երևանի կողմից փոխզիջումային պլանի ընդունումը կմեկնաբանեն՝ որպես ապրիլի հետևանք և թուլության դրսևորում:

Читайте на сайте