Զենքի միջոցով հարցեր լուծելու ճանապարհն անընդունելի է. Կարինե Դանիելյան

Զենքի միջոցով հարցեր լուծելու ճանապարհն իհարկե անընդունելի է, բայց որ պետք է պատճառները նայվեն և դասեր քաղվեն, դա ևս ակնհայտ է, ինչը ես չեմ տեսնում. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններին: 

Դանիելյանը նշեց, թե չի կարծում, որ եղածը պատահականություն էր, քանի որ նման փորձ արել էին Շանթ Հարությունյանը, Նոր Նորքի զինված խումբը: «Չեմ բացառում, որ  ժիրայրը չլինի, ուրիշը չի լինի, որովհետև ընդհանուր դժգոհությունը  երկրում շատ բարձր է, և ըստ այդմ էլ, մարդիկ ինչ-որ ելքեր են փնտրում, ոմանք երկրից գնում են, ցավոք, ոմանք՝ քաղաքական ճանապարհով են փորձում շարժվել, իսկ  ավելի ռադիկալները դիմում են զենքին, որը վատ է իհարկե»,- ասաց նա:

Հասարակական գործչի խոսքով՝ սկզբունքորեն պետք է վերանայվի ամբողջ հանրային համակարգը և արվի ամենը, որպեսզի բարոյականության հիմքերի վրա պետություն կառուցվի:

«Երբ մի խումբ օլիգարխներ են որոշում երկրում, իսկ մնացածն անտեսված են, այս առումով ես հասկանում եմ, որ դա ազատամարտիկների համար անտանելի վիճակ է,  և ուստի դրսևորումներն էլ արդեն շատ ծայրահեղական են»,- ասաց նա և նշեց, որ պետք է պայքարեն՝ կանխելու համար հետագա հնարավոր բախումներն ու արյունահեղությունը:

Читайте на сайте