Վիեննայում Էրդողանի աջակիցների հանրահավաքից հետո Թուրքիայի դեսպանը կանչվել է Ավստրիայի ԱԳՆ

Ավստրիայի իշխանություններն ԱԳՆ են կանչել Թուրքիայի դեսպանին՝ խնդրելով պարզաբանումներ տրամադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցության հանրահավաքների վերաբերյալ: Այդ մասին ORF ռադիկայանին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը:

 

Անցած շաբաթ մոտ չորս հազար թուրք հավաքվել է Վիեննայում երկրի դեսպանատան մոտ՝ հանրահավաքի: Ակցիայի մասնակիցները ցանկանում էին իրենց աջակցությունը հայտնել է Էրդողանին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո:

 

Կուրցի խոսքերով՝ Ավստրիայի իշխանությունները ցանկանում են իմանալ, թե ինչպես է զարգանում իրավիճակը Թուրքիայում: Բացի այդ Վիեննային հետաքրքրում է թուրքական իշխանությունների և Վիեննայում ցույցերի միջև կապը:

 

Հիշեցնենք, որ լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ:  Հեղաշրջման ձախողումից հետո ուժայինները ձերբակալել են ավելի քան վեց հազար մարդու:

Անկարայի տվյալներով ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ:

Читайте на сайте