Ամփոփ տեղեկատվություն, թե Խորենացի փողոցի բախման արդյունքում քանի  քաղաքացի և ոստիկան է տեղափոխվել բժշկական կենտրոն (տեսանյութ)

Երեկ երեկոյան ժամը 23:00-ից «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել ոստիկանության հետ բախումներից տուժած 20 անձ, որոնցից 16-ը ոստիկանը, 4-ը`քաղաքացիական անձ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց « էրեբունի» ԲԿ-ի ավագ վիրաբույժ, դոցենտ Արտակ Վարդանյանը: 


Ըստ նրա`հիվանդները  տեղափոխվել են  տարբեր բաժանմունքներ, նրանք ունեցել են միջին և թեթև աստիճանի վնասվածքներ և ստացել ու ստանում են համապատասխան բուժում:

Մինչև առավոտ 3  հոգի  բավարար վիճակում դուրս է գրվել, մնացածները շարունակում են բուժում ստանալ:

Արտակ Վարդանյանի խոսքով` ոչ  մի հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ տուժածները, հիմնականում ԲԿ-ներ են տեղափոխվել գազային թունավորում և բութ  առարկաներից ստացված սալջարդեր ախտորոշումներով: 2 անձ կոտրվածք  ունի, մեկ ոստիկան երեկ գիշեր վիրահատվել է:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից էլ հայտնեցին, որ երեկ ժամը 22-ից սկսած` հիվանդանոց է ընդունվել  13 հիվանդ. 11-ը ոստիկան, 2-ը` քաղաքացիական անձ: ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, որ այստեղ գտնվող  տուժածները ևս  ունեն գազային թունավորում և սալջարդեր ախտորոշումները:

Հավելվեց, որ մեկ ոստիկանի էլ ընդունել են առավոտյան 5-ին , նույն ընթացքում մեկը դուրս է գրվել: Այս պահի դրությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում 13 տուժած բուժօգնություն է ստանում: 

 

Читайте на сайте