Արսեն Ջուլֆալակյան. Մտածում եմ ոսկե մեդալի մասին

Ռիոյի Օլիմպիական խաղերին մեկնելուց առաջ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը խոսեց նախապատրաստության, անելիքների ու սպասումների մասին.

 

- Ինչպե՞ս է անցել 4 տարիների նախապատրաստությունը:

 

- Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո սկսվել է հաջորդ Օլիմպիադային նախապատրաստությունը: Բնականաբար, 4 տարի առաջ սկսել եմ պատրաստվել: Նախապատրաստական ընթացքը լավ է անցել, ամեն ինչ նորմալ է:

 

- Օլիմպիական արծաթե մեդալ ունեք. ոսկու ժամանակը չէ՞:

 

- Բնականաբար, ժամանակն է: Մտածում եմ ոսկե մեդալի մասին: Անիմաստ է նույն տեղը մնալ, կամ ավելի ցածր արդյունք ունենալ:

 

- Ինչպե՞ս եք գնահատում այս 4 տարիների ընթացքում ՀԱՕԿ-ի աշխատանքը:

 

- Մարզասերներն ամեն ինչ տեսել են: Գովելի է, որ նման աջակցություն կա: Օլիմպիական խաղերը ցանկացած մարզիկի երազանքն է:
Չմոռանանք, թե ինչ բարդ ճանապարհ են անցնում մարզիկները. ուրախ ենք, որ ուշադրության կենտրոնում ենք:

Читайте на сайте