Շարմազանով. Լռել ենք՝ բանակցությունները չխաթարելու համար

«Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ստանա: ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով լուծման կողմնակից է: Այսօր թիվը մեկ խնդիրը խաղաղ լուծման հասնելն է»,- ՀՀԿ նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ  էին իշխող կուսակցության ներկայացուցիչներն այս օրերին լռություն պահպանում՝ նա ասել է. 

«Մեր լռությունը նպատակ է ունեցել չխաթարել, չվնասել բանակցությունները: Շատ նյարդային պահ է, եւ այս պահին պահանջների մասին խոսելը տեղին չէ: Բանակցությունները ընթանում են, բոլոր մեխանիզմներն կօգտագործենք՝ կանխելու նոր արյունահեղությունը»:

ՀՀԿ խոսնակը չցանկացավ խոսել այն պատճառների մասին, որոնք հանգեցրել են ստեղծված վիճակին՝ հավելելով, որ պատճառահետեւանքային կապի մասին խոսելու ժամանակը չէ: Միաժամանակ, նա ասել է, որ «սխալներ գործում են բոլորը»:

Էդուարդ Շարմազանովը ձեռնպահ է մնացել որեւէ որակում տալ զինյալ խմբի գործողություններին՝ նշելով միայն, որ ժողովրդավարական երկրում զենքի ուժով խնդիր լուծելը արդարացված չէ:

Читайте на сайте