Լինդսի Լոհանը ռուսական Առաջին հեռուստաալիքին հարցազրույց տալու համար պահանջել է 500 հազար ֆունտ ստերլինգ և Պուտինի հետ հանդիպում

Ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը համաձայնել է հարցազրույց տալ ռուսական Առաջին հեռուստաալիքին` իր առաջադրած պայմանները բավարարելու դեպքում. հաղորդում է TMZ-ը:

Նշվում է, որ Լոհանին «Пусть говорят» հաղորդմանը մասնակցելու առաջարկություն են արել, որում նա պետք է պատմի իր նախկին փեսացու Եգոր Տարաբասովի հետ հարաբերությունների և բաժանման մասին:

Աղբյուրը մանրամասնում է, որ հեռուստաալիքը Լոհանին ուղարկել է նրա պահանջների ցանկի հարցում: Երգչուհին առաջադրել է հետևյալ պահանջները. անհատական ինքնաթիռ, անվտանգության ապահովում, մեկ տարի ժամկետով ռուսաստանյան վիզա` երկարացնելու հնարավորությամբ, 500 հազար ֆունտ ստերլինգ, ինքնաթիռում վարսահարդարի, մեյք-ափի և մատնահարդարման վարպետների առկայություն, պենտհաուս Ritz-Carlton հյուրանոցում, ինչպես նաև` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում` նրա հետ լուսանկարվելու հնարավորությամբ:

Հրատարակության տվյալներով` պահանջների շարքը հաշվի է առնվել, և բանակցությունները շարունակվում են:

Читайте на сайте