Էրդողանը գտել է Գազիանտեփում ահաբեկչության կազմակերպիչին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է «Իսլամական պետություն» խմբավորմանը երկրի հարավում գտնվող Գազիանտեփ քաղաքում իրագործված ահաբեկչական հարձակման մեջ: Այդ քաղաքում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ի, հայտնում է «Բի-բի-սի»-ն:

Միեւնույն ժամանակ Էրդողանն ավելացրել է, որ տարբերություն չի տեսնում ԻՊ-ի իսլամականների, Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների ու իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կեղմնակիցների միջեւ:

Գազիանտեփում պայթյունը որոտացել էր հարսանիքի ժամանակ, երբ տոնակատարության մասնակիցները դուրս էին եկել քաղաքի փողողցներ՝ ուրախանալու: Իշխանությունները ենթադրում են, որ հարձակումը գոծել է մահապարտ ահաբեկիչ: «Մենք խստորեն դատապարտում ենք այս ահաբեկչական հարձակումը եւ նրանց, ով դա իրականացրել է», - ասվում է Գազիանտեփ շրջանի ղեկավարի հայտարարության մեջ:

Ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, ԻՊ-ն ունի գորհայիններ Գազիանտեփում: Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայում պայթյուններ իրականացրել են ինչպես «Իսլամական պետության» գորհայինները, այնպես էլ քրդերը: Վերջերս՝ հունիս ամսին Ստամբուլի օդանավակայանում ԻՊ-ի գորհայինների կազմակերպած հարձակման ժամանակ զոհվեց 40 մարդ:

Թուրքիայում կազմակերպվող հարձակումները, ըստ փորձագետների պայմանավորված են նաեւ պաշտոնական Անկարայի դիրքորոշմամբ Սիրիայում կատարվող իրադարձությունների նկատմամբ: Վերջին շրջանում ջիհադականները սկսել են կորցնել իրենց դիրքերը Սիրիայում: Մասնավորապես վերջերս նրանք դուրս մղվեցին Մանբիջից: Սիրական ապստամբները պատրաստավում են շարունակել հարձակումը դեպի Ջերաբլուս նահանգի խորքը, որը գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ:

Թուրքիան, ում թե՛ ռուսասկան, թե՛ արեւմտյան մեդիան մեղադրում էր ԻՊ-ին աջակցություն ցուցաբերելու մեջ, վերջերս մի քանի անգամ երկրի նախագահի ու վարչապետի շուրթերով հայտարարել է, որ մտադիր է պայքարել ԻՊ-ի դեմ ու հասնել Սիրայում խաղաղության հաստատմանը:

Ուստի, եթե պայթյունը իրականացրել են իսկապես ԻՊ-ի գորհայինները, ապա կարելի է ենթադրել, որ այն կազմակերպվել է Սիրիայում գրանցվող անհաջողություններին ի պատասխան եւ ուժի ցուցադրման նպատակով: Գազիանտեփը գտնվում է սիրիական սահմանից 60 կմ հյուսիս: Այնտեղ հիմնականում ապրում են քրդեր:

Читайте на сайте