Չարենցավանում հիվանդանոցի ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել, նրա դուստրը նետվել է շտապօգնության մեքենայից և նույնպես մահացել. shamshyan.com

Կոտայքի մարզում այսօր ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատված՝ Չարենցավանի վարչական շրջան, որտեղ Samand մակնիշի 26 UL 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությանը վատացել է. հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Հիվանդանոց տեղափոխելու ժամանակ շտապօգնության ավտոմեքենայի մեջ է եղել նաև մահացածի դուստրը, ով տեսնելով, որ հայրը մահացել է, բացել է մեքենայի դուռը և իրեն դուրս նետել և նույնպես տեղում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացած տղամարդը Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի բնակիչ 56-ամյա Մերուժան Հարությունյանն է, իսկ նրա աղջիկը նույն հասցեի բնակիչ, 29-ամյա Թամարա Հարությունյանը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Читайте на сайте