ԶԼՄ-ները հաշվարկել են, թե որքան է Դոնալդ Թրամփը ծախսում նախընտրական քարոզարշավի համար

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի թիմն անցյալ ամիս կրկնապատկել է նախընտրական քարոզարշավի համար արվող ծախսերը:

Սակայն, ինչպես նկատում է BBC-ն, դա զգալիորեն քիչ է այն գումարից, որը ծախսում է Թրամփի գլխավոր հակառակորդ Հիլարի Քլինթոնը:

Հուլիսին Թրամփի գրասենյակը 18.5 մլն դոլար է ծախսել, իսկ Քլինթոնի գրասենյակը` 38 մլն դոլար: Նշվում է, որ ավելի քան 420 000 դոլար Թրամփը ծախսել է բրենդային գլխարկների պատրաստման համար:

Պաշտոնական տվյալների համաձայն` Թրամփի նախընտրական քարոզարշավը ամենախնայողն է վերջին տարիներին: Բոլորից շատ 2012-ի իր քարոզարշավի վերջին երկու ամսում ծախսել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման երկրորդ ժամկետով ընտրվելիս: Նրա ծախսած գումարը կազմել է 58.1 մլն դոլար հունիսին և 58.9 մլն դոլար հուլիսին:  

Ակնկալվում է, որ օգոստոսը Թրամփի համար ամենածախսատար ամիսը կլինի:  Միայն վերջին շաբաթում հեռուստատեսային գովազդի համար 5 մլն դոլար է ծախսվել:

Քլինթոնի գրասենյակը հեռուստատեսային գովազդից սկսել է օգտվել երկու ամիս առաջ և արդեն ավելի քան 60 մլն դոլար է ծախսել: Քլինթոնի գրասենյակում 700 մարդ է աշխատում, ինչը մոտ 10 անգամ ավելին է, քան Թրամփի պաշտոնական գրասենյակում:

Читайте на сайте