Չինուհին պնդում է, որ իր հղիությունը 17 ամիս է տևել

Չինուհին կարող է նոր համաշխարհային ռեկորդ գրանցել ամենաերկար հղիությունն ունենալու համար:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` Չինաստանի Հունան նահանգում բնակվող կինը պնդում է, որ իր երեխային ծննդին սպասում էր անցյալ տարվա նոյեմբերին, սակայն 8 ամիս անց նա դեռ հղի էր, իսկ  երեխային ծննդաբերել է օգոստոսին` հղիության 18-րդ ամսում միայն:

Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ` Վենգ Շին հղիացել է 2015-ի փետրվարին, իսկ երբ 9 ամիս անց մեկնել է հիվանդանոց, բժիշկները նրան հայտնել են, որ դեռ պատրաստ չէ ծննդաբերությանը թերզարգացած ընկերքի պատճառով: Մտահոգված Վենգն ու նրա ամուսինը այդուհետ հիվանդանոց էին մեկնում 7-10 օրը մեկ` ստուգումներ անցնելու համար:

Հղիության 14-րդ ամսում կինը պատրաստ էր ծննդաբերելուն, սակայն բժիշկները խորհուրդ են տվել նրան սպասել, քանի որ սաղմն ամբողջովին ձևավորված չի եղել կեսարյան հատում կատարելու համար: Հղիության ողջ ընթացքում Վենգը գիրացել է ընդամենը 26 կգ-ով` 52 կգ-ից հասնելով 78-ի:

Ըստ աղբյուրի` ամենաերկար հղիությունը գրանցվել է 1945-ին, երբ ամերիկուհի Բեուլա Հանթերը ծննդաբերել է 375 օր տևած հղիությունից հետո: Մինչդեռ երբ Վենգ Շիի հղիության մասին լուրերը տարածվեցին, նա արդեն 517 օրվա հղիության մեջ էր: Սակայն ինչպես պնդում են նրա հարազատները հղիության երկար տևողությունն ապացուցող ոչ մի փաստաթուղթ չկա, միայն կնոջ պնդումներն ու մի քանի բժիշկների վկայությունը:

Վենգն իր 3.8 կգ կշռող երեխային լույս աշխարհ է բերել օգոստոսի 18-ին:

Читайте на сайте