Աբրահամ Խաշմանյան. Ոչինչ դեռ կորած չէ

Հայաստանի Գաբաթի խաղարկության 1/4 եզրափակիչ՝ «Ալաշկերտ» - «Փյունիկ» (1:2) խաղից հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խոսեց լրագրողների հետ: 

 

«Ոչինչ կորած չէ: Առաջին խաղն էր, կա դեռ երկրորդ հանդիպումը: Չեմ գտնում, թե կա սեփական դաշտի կամ արտագնա հանդիպման տարբերություն Հայաստանում: Պետք է ամեն ինչ անենք այս փուլը հաղթահարելու համար: Երկու, նույնիսկ երեք կոպիտ սխալ թույլ տվեցինք եւ պատժվեցինք: Ամբողջ խաղի ընթացքում տիրում էինք նախաձեռնությանը, բայց երկու հակագրոհ բաց թողեցինք առաջին րոպեներին, գոլ բաց թողեցինք եւ շատ բարդացավ իրավիճակը: Կարող էինք փրկել խաղը, գոլ խփեցինք , ունեինք էլի հնարավորություններ, բայց , ամենդեպքում, խաղն ավարտվել է եւ պետք է պատրաստվել մյուս հանդիպմանը»:

 

-Ինչո՞վ է պայմանավորված Տասիչի եւ Վահագն Մինասյանի փոխարինումները

 

-Տասիչը շատ կոպիտ սխալներ թույլ տվեց, երկու գոլերն էլ նրա մեղքով էին: Բացի այդ փոխարինը նա նաեւ կպատժվի:

 

-Նա հայտնեց, որ վնասվածք ունի

 

-Ոչ մի վնասվածք էլ չունի: Իսկ Վահագնը պատրաստ չէր, երկար ժամանակ բաց էր թողել, բայց անպայման պետք էր, որ դուրս գա խաղադաշտ: Ես նրանից գոհ եմ, պարզապես ֆունկցիոնալ վիճակն այդքան էր հերիքում, ուստի մինչեւ վերջ չմասնակցեց խաղին: Փոխարինեցինք Սավինով, փորձելով սրել խաղը:

 

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Արարատ Առաքելյանի խաղը

 

-Նա ծանր էր խաղում: Շատ բարդ ռեժիմ է,  7 օրվա ընթացքում երեքից չորս հանդիպում ենք անցկացնում, դա չտեսնված է: Ինչպե՞ս կարելի է նման ռեժիմով ֆուտբոլ խաղալ: Մասնավորապես մեր ֆուտբոլիստներն ավելի տարեց են: Երիտասարդները մի փոքր ավելի շուտ են վերականգնվում:

 

-Սովորաբար Սուպերգավաթի խաղերին երիտասարդներին են վստահում

 

-Մենք էլ ենք այդպես անելու: Դժվար է խաղալ հիմնական կազմով: Թեպետ հարգում ենք ընդունված որոշումը, սակայն Սուպերգավաթի խաղն ավելի լավ կլինի անցկացնել մրցաշրջանից առաջ, ինչպես ամբողջ աշխարհում է:

Читайте на сайте