Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը (տեսանյութ)
Երևանում կայացավ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը: Զորքերը դուրս եկան հրապարակից՝ իրենց տեղը զիջելով երեխաներին, որոնք Հանրապետության հրապարակում կավճանկարչություն սկսեցին:
Տոնական միջոցառումներն այսքանով չավարտվեցին. երեկոյան 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց համերգ, որին մասնակցեցին են Հայաստանի մարզերից, Երեւանից ու Ղարաբաղից եկած շուրջ 1100 երաժիշտ, որոնք ծնվել են անկախության տարիներին:
Ժամը 21:30-ին Երեւանում եւ Հայաստանի մարզերում երկինքը զարդարեց տոնական հրավառությունը: