Տղայիս կալանավորել են իմ քաղաքական ելույթների պատճառով. Արշակ Սադոյան

Որդուս կալանավորել են իմ քաղաքական ելույթների պատճառով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ նշելով, որ որդու՝ Արեգ Սադոյանի կալանավորման հանգամանքն իր գործունեության հետ կապ ունի:

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար Երևանի Խորենացի փողոցում հուլիսի 20-ին զանգվածային անկարգությունների մեղադրանքով կալանավորված Արեգ Սադոյանի ու Ռաֆայել Կարագյոզյանի դատական նիստը, սակայն գործով տուժող ճանաչվածների բացակայության հետևանքով նիստը հետաձգվեց:

«Ես հաստատ գիտեմ, որ տղայիս կալանավորել են իմ պատճառով, իմ հայտարարությունների պատճառով, որոնք ես արել եմ «Սասնա ծռերի» վերաբերյալ: Իմ որդին բախմանը չի մասնակցել: Երբ բանակցություններին էին ընթանում խմբավորման ու իշխանությունների միջև, ես այդ առիթով հայտարարություններ արել եմ»,- նշեց Հանրային խորհրդի անդամը:

Արշակ Սադոյանն ասաց, որ որդու կալանավորմամբ իրեն փորձել են վախեցնել:

«Առանց որևէ մեղքի, բացարձակ անմեղ տեղը, մարդուն կալանավորել են… »,- ասաց Սադոյանը: 

Читайте на сайте