Ֆրանսիացի նոր միջնորդը 8 լեզու գիտի եւ սիրում է Պուշկինին

Նա այդ պաշտոնում փոխարինել է Պիեռ Անդրիոյին:

Ստեֆան Վիսկոնտին ծնվել է 1962 թվականին Փարիզում: Բիզնես կառավարում է սովորել է Ֆրանսիական բարձրագույն դպրոցում (ESSEC):

1987-1989 թվականներին եղել է Booz Allen խորհրդատվական ընկերության տնտեսական եւ ֆինսանսական հարցերով խորհրդատու, 1989-1994 թվականններին աշխատել է որպես միջազգային զարգացման տնօրեն Club Med խոշոր տուրիսատական ընկերությունում:

1994 թվականից աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում, իսկ 1998 թվականին դարձել է Ֆրանսիայի վարչապետ Լիոնել Ժոսպենի դիվանագիտական հարցերով խորհրդական:

2002 թվականին Ստեֆան Վիսկոնտին եղել է Սանկտ-Պետերբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսը:

2005-2008 թթ. եղել է Փարիզի քաղաքապետի միջազգային հարցերով խորհրդական:

2008-2011թթ. զբաղեցրել է Մյունխենում Ֆրանսիայի հյուպատոսի պաշտոնը:

2012 թվականին եղել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի ֆրանսիական պատվիրակության գլխավոր քարտուղարը:

2013 թվականից մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 17-ը Ստեֆան Վիսկոնտին  Ֆրանսիայի դեսպանն էր Լատվիայում:

Բացի մայրենի ֆրանսերերից գերազանց տիրապետում է ռուսերեն, գերմաներեն, անգլերեն լեզուներին: Գիտի նաեւ իտալերեն, շվեդերեն, վրացերեն եւ թուրքերեն: Լատվիայում աշխատելու ընթացում Ստեֆան Վիսկոնտին շատերին զարմացրել է ռուսերենի իր գերազանց իմացությամբ: Նա ասել է, որ իր սիրելի գրողը Պուշկինն է:

«Ես դաստիարակվել եմ ռուսական գրականության լավագույն նմուշներով, ինչը ինձ շատ է օգնել: Այն հիմա էլ է օգնում: Ռուսական մշակույթի ոլորտում ես ինձ բավական ազատ եմ զգում»,-ասել է նա:

Ըստ Ստեֆան Վիսկոնտու՝ լեզուների իմացությունը «նաեւ ազատության գործիք է»:

Ֆրանս-լատվիական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լատվիայի նախագահը Ստեֆան Վիսկոնտիին պարգեւատրել է «Երեք աստղ» III աստճանի շքանշանով:

Читайте на сайте