Հայբիզնեսբանկը համալրել է կանոնադրական կապիտալը
Հայբիզնեսբանկի խորհրդի որոշմամբ՝ բանկի հետագա զարգացումը ապահովելու նպատակով, բանկի բաժնետեր Վիտալի Գրիգորյանցը համալրել է կանոնադրական կապիտալը 8 467 060 000 դրամով:
Բանկում նշել են, որ համալրված կանոնադրական կապիտալի առկայությամբ բանկը կշարունակի հաստատուն քայլերով իրագործել իր հեռանկարային զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչի արդյունքում կընդլայնվեն արագ զարգացման ու կատարելագործման հնարավորությունները:
«Կանոնադրական կապիտալի համալրման գործընթացին զուգահեռ՝ Հայբիզնեսբանկը, լինելով շուկայի առաջատարներից մեկը, ակտիվորեն աշխատանքներ է տարել միջազգային հարաբերությունների գծով ամուր հիմքեր ստեղծելու, կորպորատիվ կառավարումը զարգացնելու եւ առաջարկվող ծառայությունների որակն ու պայմանները բարելավելու ուղղությամբ: Ավելին, բանկը շարունակում է ընդլայնել 50-ից ավելի տարածքային ստորաբաժանումներից կազմված մասնաճյուղային ցանցը՝ նպատակ դնելով Հայաստանի բոլոր մարզերում առնվազն մեկ մասնաճյուղ ունենալ»,- ասված է հաղորդագրությունում:
Բանկում ընդգծել են, որ ֆինանսական գործունեությունից բացի, բանկը շարունակում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացնել մի շարք ծրագրեր: