Պետությունների սահմաններ, որոնց գեղեցկությունն ապշեցնում է (լուսանկարներ)

Մոլորակի տարբեր կետերում գտնվող պետությունների սահմանները տարբեր տեսք ունեն: The Business Insider հրատարակությունը ցույց է տվել որոշ երկրների պետական սահմանները: Լուսանկարներում պատկերված են թե՛ սահմանաբաժան պատեր ու գետեր, թե՛ պետությունների սահմանները ցույց տվող սովորական ճանապարհային նշաններ:

Նշվում է, որ որոշ լուսանկարներ արվել են արբանյակներից ու ցույց են տալիս սահմանաբաժան կառույցների հետաքրքիր նախշերը, որոնք տեսանելի են միայն մեծ բարձրությունից:

 

Հայիթիի սահմաններն արբանյակից

 

Եգիպտոսի և Իսրայելի սահմանը տիեզերական կայանից

 

Բերինգյան նեղուցը բաժանում է Ալյասկան ու Սիբիրի Չուկոտյան թերակղզին

 

Բրազիլիան ու Արգենտինան բաժանում է Իգուասու ջրվեժը

 

ԱՄՆ և Մեքսիկայի սահմանաբաժան ցանկապատը

 

ԱՄՆ և Մեքսիկայի սահմանաբաժան ցանկապատը գյուղական վայրում

 

ԱՄՆ ու Կանադան բաժանված են Նիագարա ջրվեժով

 

Սիքսաոլա գետի կամուրջը բաժանում է Կոստա Ռիկան և Պանաման

 

Նիդեռլանդների ու Բելգիայի սահմանը

 

Անգլիայի ու Շոտլանդիայի սահմանը

Читайте на сайте