ՀՀԿ ԳՄ-ն հաստատել է առաջիկա համագումարի օրակարգը

Այսօր տեղի ունեցած Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀԿ ԳՄ-ն միաձայն հաստատել է նոյեմբերի 26-ին նշանակված 16-րդ  համագումարի  օրակարգը: 

«Որտեղ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես կգա հաշվետու ելույթով, կընտրվի ՀՀԿ նախագահ և ՀՀԿ գործադիր մարմին, ինչպես նաև համագումարում կընդունվի բանաձև»,- մանրամասնեց Շարմազանովը:

Մինչև  նոյեմբերի 26-ը  համագումարի պատվիրակներին կբաժանվի սպասվող փոփոխությունների նախագիծը:

Հարցին՝ արդեն հրավիրվե՞լ են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՀԿ համագումարին, ՀՀԿ խոսնակը պատասխանեց՝ խորհուրդ տալով  ինտրիգներ չփնտրել:

Իսկ ՀՀԿ միջազգային  գործընկերներից  ներկա կլինեն  ԵԺԿ-ի, «Միասնական Ռուսաստանի» և  Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները:

Լրագրողներից մեկի հարցին, թե  ՀՀԿ նախագահի ընտրության ժամանակ հնարավոր է, որ  այլ թեկնածու  առաջադրվի, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Դու քո տված  հարցին հավատո՞ւմ ես,- ապա ավելացրեց,- ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է և կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»։

Читайте на сайте