Պետդումայի պատգամավորները ֆլեշմոբի շրջանակում մանեկեն են ձևացել (տեսանյութ)

Ռուսաստանի Պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորները մասնակցել են Mannequin Challenge համացանցային ֆլեշմոբին, որի շրջանակում մասնակիցները մանեկեն են ձևանում և անշարժ մնում։

«Ամեն ամիս «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավորները մեկ շաբաթով մեկնում են մարզեր` ընտրողների հետ աշխատելու համար: Հերթական մարզային շաբաթը մեկնարկել է Mannequin Challenge ֆլեշմոբով»,-ասվում է տեսանյութի նկարագրության մեջ:

Ինչպես նշում է Lenta.ru-ն, խորհրդարանականների մեջ մասնավորապես նկատվում են Սվետլանա Ժուրովան և Նիկոլայ Բուդուևը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆլեշմոբին մասնակցել են Վլադիվոստոկ քաղաքի ոստիկանության աշխատակիցները:

Читайте на сайте