Բեռլինի սուրբծննդյան շուկայի ահաբեկչության կասկածյալը 4 տարի իտալական բանտում է անցկացրել

Բեռլինի սուրբծննդյան շուկայում բեռնատարով հարձակում իրականացնելու հիմնական կասկածյալ 24-ամյա Անիս Ամրիին նախկինում 4 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Իտալիայում:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, Թունիսի քաղաքացուն մեղավոր էին ճանաչել դպրոց հրդեհելու գործով: Իտալիայից բացի նա գողության համար հեռակա կարգով 5 տարվա ազատազրկման է դատապարտված եղել նաև Թունիսում:

Դեկտեմբերի 21-ին միջազգային լրատվամիջոցները տարածել են վերջինիս լուսանկարը: Արաբական ԶԼՄ-ներն ավելի ուշ տեղեկացրել են, որ երիտասարդին լուսանկարից ճանաչել է նրա հայրը: Նա հայտնել է, որ Անիսը տանից հեռացել է դեռևս 7 տարի առաջ և կապ չի պահպանել ընտանիքի հետ:

Նրա ընտանիքը աղքատության շեմին է գտնվում, իսկ հայրը հաշմանդամություն ունի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին բեռնատարի վարորդը ընթացել է շուկայում հավաքված ամբոխի ուղղությամբ, որի հետևանքով 12 մարդ է զոհվել, 48-ը վիրավորվել:

Գերմանիայի իշխանությունները կատարվածը որակել են որպես ահաբեկչություն: Հարձակման պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Читайте на сайте