Մենք Ձեզ շատ կկարոտենք. Քարդաշյանը հրաժեշտ է տվել Օբամային՝ հրապարակելով համատեղ լուսանկարներ
Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային ուղղված հրաժեշտի մի քանի գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով հեռացած սևամորթ նախագահի հետ ուշագրավ լուսանկարներ:
Երեսունվեցամյա աստղը նշել է, որ ավարտվեց մի ամբողջ դարաշրջան: Նա նաև շնորհակալություն է հայտնել Օբամային՝ նշելով, որ իրեն շատ կկարոտեն:
Քարդաշյանի հրապարակած լուսանկարներից մեկում պատկերված են նախկին նախագահը, Քարդաշյանը, նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, և զույգի առաջնեկը՝ Նորթը՝ լացակումած դեմքով:
«Նորթն ընկել ու լաց էր լինում: Նախագահը նրան տվեց Սպիտակ տան M&M's-ներից, և ես դրանք վերցրի՝ որպես հիշատակ պահելու համար: Ուստի՝ թույլ չտվեցի, որ աղջիկս դրանք ուտի, և նա սկսեց նորից լաց լինել»,-լուսանկարին կից գրել է Քարդաշյանը։