«Տրանսֆորմերներ»-ի աստղը 4-ամյա բողոքի ակցիա է սկսել Թրամփի դեմ

Հոլիվուդյան հայտնի դերասան Շայա ԼաԲաֆն արտ-նախագծի տեսքով քառամյա բողոքի ակցիա է սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ:


Ինչպես հայտնում է The Hill-ը, 70-ամյա հանրապետականի երդմնակալության հանդիսավոր արարողությունից հետո «Տրանսֆորմերներ»-ի աստղը հայտարարել է նոր նախագահի դեմ ուղղված կայքի ստեղծման մասին:


ԼաԲաֆի մտահղացմամբ՝ Թրամփի ընդդիմախոսները պետք է տեսախցիկի առաջ արտասանեն «Նա մեզ չի բաժանի» (He will not divide us) նախադասությունը, ինչից հետո այդ տեսանյութերը 24 ժամ՝ 4 տարի շարունակ, հեռարձակվելու են նրա ստեղծած կայքով:


Դերասանն առաջարկել է բոլոր ցանկացողներին միանալ իր նախագծին: Ի դեպ, առաջին հայտնին, որը միացել է ԼաԲաֆին, դերասան Ուիլ Սմիթի որդին է՝ Ջեյդեն Սմիթը:

Читайте на сайте