Դոնալդ և Մելանյա Թրամփերը պարել են նախագահի և առաջին տիկնոջ պաշտոնում իրենց առաջին պարը (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են երդմնակալության արարողությանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը՝ պարելով նոր պաշտոններում իրենց առաջին պարը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 70-ամյա միլիարդատերն ու նրա 46-ամյա կինն առաջին պարը պարել են Ֆրենկ Սինատրայի My Way երգի հնչյունների ներքո: Վայրկյաններ անց նրանց են միացել Թրամփի երեխաները՝ իրենց կողակիցների ուղեկցությամբ:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ Միացյալ Նահանգների առաջին տիկինը, որն, ի դեպ, նախկինում պահանջված մոդել է եղել, միջոցառմանը ներկայացել է ֆրանսիացի դիզայներ Hervé Pierre-ի ստեղծած էլեգանտ, ճերմակ զգեստով:
Այնուհետև Թրամփերը փոխվել են պարընկերներով: Առաջին տիկինը պարել է ԱՄՆ բանակի սերժանտի, իսկ նախագահը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի ծառայողի հետ: