Իրանի դիրքորոշումը բարդացնում է Սիրիայի հարցով Աստանայի հանդիպմանն ԱՄՆ-ի մասնակցության հարցը. Պեսկով

Իրանի դիրքորոշումը՝ որպես սիրիական կարգավորման հարցում կարևոր դերակատար, բարդացնում է Աստանայում Սիրիայի հարցով հանդիպմանը ԱՄՆ-ի վարչակազմի մասնակցությունը, BBC-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միանշանակ, մենք կողջունեինք դա (ԱՄՆ-ի մասնակցությունը – Tert.am): Իրավիճակը շատ բարդ է, կա Իրանը՝ սիրիական հարցում կարևոր դերակատար, իսկ իրանցիները չեն ողջունում ԱՄՆ-ն: Դա շատ բարդ հարց է շատ զգույշ խաղի համար»,- նշել է Պեսկովը:

Սիրիական զինված ընդդիմության միասնական պատվիրակության և իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ Աստանայում կայանալիք հանդիպումը նախատեսված է հունվարի 23-ին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԿ-ը հրավիրված են հանդիպմանը:

Որպես Սիրիայի հարցով նոր հարթակ Աստանայում հանդիպման նախաձեռնողը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, նրա առաջարկը հավանության են արժանացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Читайте на сайте