Իտալիայի հյուսիսում դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել. 16 մարդ է զոհվել (լուսանկարներ)
Իտալիայի հյուսիս-արևելքում գտնվող Վերոնա քաղաքի մոտակայքում Հունգարիայից աշակերտների տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել՝ դառնալով 16 մարդու մահվան պատճառ, հայտնում է BBC-ն:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսը բախվել է սյանը, ինչի հետևանքով հրդեհ է սկսվել:
Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 55 մարդ: Տարբեր վնասվածքներ ստացած 39 մարդ տեղափոխվել է Վերոնայի հիվանդանոցներ, նրանցից տասը գտնվում են ծանր վիճակում:
Նշվում է, որ ավտոբուսը Ֆրանսիայից Բուդապեշտ էր վերադառնում, ուր աշակերտներն արձակուրդ էին մեկնել, և անցնում էր Իտալիայով։
Ավտոբուսում եղել են հիմնականում 14-18 տարեկան աշակերտներ:
Այժմ պարզվում են վթարի պատճառները, չի բացառվում վարորդի վատ ինքնազգացողության վարկածը: