Հիլարի Քլինթոնի՝ ամուսնուն ուղղված «խեթող» հայացքը գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը (տեսանյութ)

Երեկ Վաշինգտոնում կայացել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաև նախագահական մրցապայքարում նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:


Ինչպես նշում է Ria.ru-ն, նախկին պետքարտուղարն արարողությանը ներկայացել է ամուսնու՝ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ:


Տեղում աշխատող տեսախցիկները ֆիքսել են ուշագրավ պահը, երբ Հիլարի Քլինթոնը շրջվում է ամուսնու կողմն ու շատ երկար նայում նրա դեմքին: Մինչդեռ ամուսինը գամված ինչ-որ մի կետի է նայում:


Նախկին պետքարտուղարի տարօրինակ հայացքը համացանցի հիթ է դարձել: Օգտատերերից շատերը շտապել են ենթադրել, որ այդ պահին նախկին նախագահը հմայված նայել է Թրամփի դստերը՝ Իվանկային, կամ առաջին տիկնոջը՝ Մելանյա Թրամփին: Իսկ ոմանք էլ գրել են՝ «Բիլ, դու չես փոխվի»։

 

Читайте на сайте