«Ելք» դաշիքնի նպատակն է երկրում մթնոլորտ փոխել. Սասուն Միքայելյան
«Ելք» դաշինքի առաջին համաժողովին ելույթով հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, ով խոսեց երկրի առջև ծառացած խնդիրների մասին՝ նշելով, թե առաջընթաց որևէ ոլորտում չի նկատվում: «Գնալով խարխլվում են ժողովրդի ձեռք բերած հաղթանակներն ու արդյունքները»,-ասաց նա:
Սասուն Միքայելյանը նշեց, թե տագնապալի են հանցավորության, արտագաղթի, ժողովրդագրության տվյալները, գործազրկությունը ազգային աղետ է դարձել, տնտեսության աճ նկատելի չէ:
«Երկրի արտաքին պարտքը հսկայական չափերի է հասել և, ցավոք, սա դեռ վերջը չէ: Անճանաչելիորեն փոխվում է հայ ժոովուրդը: Մարդու համար դարձել է անհասկանալի»,-ասաց նա և նշեց, թե տեղի ունեցողը մի գործընթաց է, որը կարող է վերածվել համազգային աղետի:
Ըստ նրա՝ պետք է հանրապետությունում մթնոլորտ փոխել նաև երիտասարդների օգնությամբ, որը Ելքի դաշինքի նպատակն է: «Մենք կորցնելու հայրենիք չունենք, կորցնելու ժամանակ՝ նույնպես, անհրաժեշտ կոնսենսուսի անհրաժետության դեպքում պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ»,-ասաց նա:
Սասուն Միքայելյանը նշեց, որ ՀՀ-ն բոլորի երկիրն է: «Ելքը Հայաստանի ապագայի նկատմամբ պարտքի զգացումից ելնելով պատրաստ է միավորվելու արժանակից ուժերի հետ, անհատների, քաղաքական մտավոր, ներուժի հետ, գերակշիռ մասի աջակցության ակնկալիքով, նույն գաղափարների՝ նվիրատվությանգաղափարով, ընդունելով առկա մարտահրավերները մտնում է ընտրությունների պայքարի մեջ, համոզմունքով, որ ներկա իրավիճակից ելքեր կարող ենք գտնել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք փոփոխություններ են ուզում։